Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Սուրիկ Խաչատրյանին հիմա էլ չէին պատժի, եթե այդքան մեծ աղմուկ չբարձրանար»

«Սուրիկ Խաչատրյանին հիմա էլ չէին պատժի, եթե այդքան մեծ աղմուկ չբարձրանար»
12.06.2013 | 15:30

«Ընկերությունը շատ ավելի կարևոր է, քան պետական յուրաքանչյուր շահ: Սա Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքն է»,-ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ի պատասխան մեր հարցին, թե ինչպես է գնահատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպը: ՆԺԿ նախագահը ստեղծված իրավիճակը գնահատեց որպես «ամենաթողության հետևանք»: «Այստեղ հոգեբանական կարևոր գործոն կա: Հայաստանում բոլորը պիտի իմանան, որ կա մի կաստա, որի գործողությունների արդյունքում ոչ մի բան իրեն չի լինում: Եթե այդ կաստան իմանա, որ իր գործողությունների արդյունքում իրեն կպատժեն, այդ կաստան էլ չի կարող հաջորդ հեղափոխական շարժմանը մարդիկ հավաքել բերել, կրակել տալ: Դա սովորական մեղմ դիկտատուրայի բաղկացուցիչ մասն է, որը կոլեկտիվ է արվում աշխարհում շատ հաճախ, որի դեմ ժամանակին դուրս է եկել Ռոբին Հուդը»,-ասաց Արամ Կարապետյանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ